Այսօր ՀՀ կառավարությունը որոշել է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերությանն անհատույց օգտագործման իրավունքով հողամաս տրամադրելու ավելի վաղ ընդունած որոշման մեջ փոփոխություն կատարել` 0.30 հեկտարով ավելացնելով նշված հողամասի տարածքը։
Վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ` այս որոշումով մի նոր ծրագիր է սկիզբ առնում:
«Օդանավակայանում (խոսքը «Զվարթնոց» օդանավակայանի մասին է – խմբ.) ազատ տնտեսական գոտի կառուցելու համար անհրաժեշտ է երկու բնակելի շենք այնտեղից դուրս բերել։ Մենք կոնցեսիոներին տրամադրում ենք նոր տարածք, նա այնտեղ կառուցելու է բնակարաններ, որտեղ կտեղափոխվեն բնակիչները, իսկ ազատված երկու շենքերի տարածքում ձևավորվելու է ազատ տնտեսական գոտի։ Այս որոշման նպատակը դա է», – ասել է Տիգրան Սարգսյանը։