Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում ձերբակալվել է 49-ամյա օրենքով գող Վադիմ Սաբրեկովը, ով հայտնի է որպես Վադիկ Կիրովսկի կամ Չեբուրաշկա:
«Փրայմ Քրայմ»-ի տվյալներով` սեպտեմբերի 19-ին Սաբրեկովը Երևան է ժամանել տեղի քրեական աշխարհի ղեկավարների, այդ թվում` հայազգի օրենքով գող, հանգուցյալ Արմեն Կանևսկու եղբոր` Արտյոմի հետ հանդիպելու նպատակով: Սակայն Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ոստիկանները Չեբուրաշկային նստացրել են ինքնաթիռ և հետ ուղարկել Մոսկվա` միաժամանակ զգուշացնելով այդ մասին իրենց ռուսաստանյան գործընկերներին:
Մոսկվա ժամանելուն պես օրենքով գողը ձերբակալվել է, սակայն իր նկատմամբ պահանջների բացակայության պատճառով ազատ է արձակվել պրոֆիլակտիկ զրույցից հետո: