Հայ առաքելական եկեղեցին առաջին անգամ կանմահացնի 20-րդ դարի 30-ականներին ստալինյան բռնաճնշումների ենթարկված հայրենակիցների`Ռոստովի շրջանի Բոլշիե Սալի գյուղի «Սուրբ Աստվածածին» եկեղեցու դպրոցի ուսուցիչների և հոգևորականների հիշատակը: Արարողության շրջանակներում շաբաթ օրը Դոնի Ռոստովի հայկական բնակավայրի վերակենդանացած հոգևոր կենտրոնում հիշատակի խաչ և ծառուղի կհայտնվի:
«Ռիա Նովոստիի» փոխանցմամբ` ակցիայի կազմակերպման հանձնաժողովը հայտնել է, որ հուշարձանի ծառուղու 100 ծառերի տնկման աշխատանքներին կմասնակցեն 300 հայ աշակերտներ:
Ակցիայի շրջանակներում բռնաճնշումների զոհերի հիշատակին, վերածննդի պատմությանը և «Սուրբ Աստվածածին» եկեղեցու վերականգնմանը նվիրված ֆոտոցուցադրություն կիրականացվի:
Հայ առաքելական «Սուրբ Աստվածածին» եկեղեցու առաջնորդ Տեր Անանիայի նախաձեռնությամբ ստեղծված որոնողական խումբը երեք տարիների ընթացքում բռնաճնշումների զոհերի մասին պատմական նյութեր, արխիվային փաստաթղթեր և լուսանկարներ է հավաքագրել: Բռնաճնշումների զոհերի թվում են եղել հոգևոր սպասավորներ Տեր Սարգիսը (Մարտիրոսյան), Տեր Ալեքսանը (Դոմբայան), Տեր Սահակը (Շորլույան), ուսուցիչներ Խունգիանոս Դիրացույան, Ռաֆայել Զոհրաբյան, Խունգիանոս Զապրոսյան, Լուսեհեն Նոր-Արևյանը, Կարապետ Ֆիշտյանը: Եկեղեցու սպասվորների գերեզմանները սրբապղծվել և քանդվել էին: