Home / Հայաստան / Հայաստանյան ֆուտբոլային ուիք-էնդը. հետնապահները կրկին պարտվում են, «Փյունիկը» տիտղոս է նվաճում

Հայաստանյան ֆուտբոլային ուիք-էնդը. հետնապահները կրկին պարտվում են, «Փյունիկը» տիտղոս է նվաճում

Անցած ֆուտբոլային ուիք-էնդը Հայաստանում անցկացվեց սովորականից տարբերվող ձևաչափով: Հայաստանի առաջնության 23-րդ տուրի 4 հանդիպումներից 2-ն արդեն անցկացվել էին նախորդ շաբաթվա կեսին, և դա հնարավորություն տվեց շաբաթ օրը «Փյունիկին» և «Բանանցին» վիճարկել Հակոբ Տոնոյանի անվան Հայաստանի Սուպերգավաթը:

Այս մրցավեճում երիտասարդ «փյունիկցիները» վստահ հաղթանակ տարան մրցակցի նկատմամբ 3:0 հաշվով` 8-րդ անգամ նվաճելով այս մրցանակը:

Կիրակի կայացան 23-րդ տուրի երկու հանդիպումները: Դիլիջանի «Իմպուլսը» կարողացավ հանդիպման վերջնամասում հաղթանակ կորզել հետնապահներից մեկի` «Շիրակի» նկատմամբ, իսկ «Միկան» հաղթեց հետնապահներից մյուսին` «Արարտին»:

 

Այժմ Հայաստանի առաջնության մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Ուլիսը», որը վաստակել է 47 միավոր: «Գանձասարն» ու «Փյունիկն» ունեն 39 միավոր, սակայն վերջինս իրականում պետք է երեք միավոր ավելին ունենար: Սակայն ՀՖՖ բացառիկ որոշման արդյունքում 22-րդ տուրի «Փյունիկ»-«Իմպուլս» խաղը պետք է վերախաղարկվի մրցավարի սխալի պատճառով:

«Միկան» վաստակել է 34, «Իմպուլսը»` 32, իսկ «Բանանցը»` 31 միավոր: Երկու հետնապահները շատ են զիջում առաջատար 6 թիմերին. «Շիրակն» ունի 17, իսկ «Արարատը»` 10 միավոր: