Home / Հայաստան / Հայաստանցին Ղրիմում դրամի վաճառքով էր զբաղվում

Հայաստանցին Ղրիմում դրամի վաճառքով էր զբաղվում

Ղրիմում ձերբակալվել է կեղծ թղթադրամների ներկրմամբ և իրացմամբ զբաղվող հանցավոր խմբավորում: Իրավապահների փոխանցմամբ` կեղծ դրամները Ղրիմ էին բերվում հետագա իրացման համար արձակուրդային ամիսներին:

Ձերբակալվածների թվում են Ուկրաինայի և Հայաստանի երկու քաղաքացիներ: Կեղծարարների տեղակայման վայրում խուզարկում իրականացնելուց հետո  279 հազար կեղծ (մոտ 35 հազար ԱՄՆ դոլար)  և 30 հազար իսկական գրիվնաներ են հայտնաբերվել, ինչպես նաև բջջային հեռախոսներ և մեքենա: