Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում և Լեռնային Ղարաբաղի հարցում ոչ մի դրական բան ակնկալել չի կարելի:
Այս մասին ասել է ՀՅԴ Հայդ Դատի քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:
Նա նշել է, որ Թուրքիայի համար շառ ձեռնտու է, որպեսզի Հայաստան-Թուրքիա Արձանագրությունները գոյատևեն որպես ստրոգրված փաստաթուղթ:
«Թուրքիան ունի առավելություն, մենք բավարարել ենք նախապայմանները և ոչինչ չենք ստացել», – ասել է Մանոյանը:
ՀՅԴ-ականի խոսքով` Հայաստան-Թուրքիա հարաբերությունների առումով ԱՄՆ-ի իշխանությունների համար Հայաստանի իշխանությունները շատ ցանկալի են:
Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը` Մանոյանը կարծիք է հայտնել, որ «բանակցությունները որպես ձև կշարունակվեն», Մինսկի խմբի համանախագահներն առաջիկա ամիսներին կշարունակեն իրենց աշխատանքը երկու երկրների ԱԳ նախարարների հետ:
Ասուլիսի ընթացքում քաղաքական գործիչն անդրադարձ է կատարել նաև Ռուսաստանում ստեղծված իրավիճակին` հայտարարելով, որ Հայաստանում Պուտին-Մեդվեդև փոխատեղման սցենարը հնարավոր չէ: Մանոյանը դրա համար հիմքեր չի տեսնում:
Նա նշել է, որ Պուտինի` ՌԴ նախագահ ընտրվելու դեպքում կարող է փոփոխություն լինել Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ` հաշվի առնելով այն փաստը, որ Պուտինի վերադարձի հետ մեկտեղ ընդհանուր առմամբ տարածաշրջանում կարող են փոփոխություններ գրանցվել: