Սեպտեմբերի 27-ին` ժամը 13:58-ին, հայ-վրացական սահմանին 4,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, հաղորդում Regnum-ը` հղում կատարելով Հայաստանի սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությանը:
Գործակալության աղբյուրի փոխանցմամբ` երկրաշարժի էպիկենտրոնը, որտեղ ցնցումների ուժգնությունը կազմել է 5-6 բալ, գտնվել է վրացական Նինոծմինդա գյուղից 24 կմ հեռավորության վրա: Ցնցումներ են զգացվել նաև Գյումրիում, Վանաձորում, Ստեփանավանում և Աշոցքում: Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան: