Home / Հայաստան / Պատրիսիա Կաասը կերգի Վրաստանում

Պատրիսիա Կաասը կերգի Վրաստանում

Վրաստան է ժամանելու հայտնի ֆրանսիացի երգչուհի Պատրիսիա Կաասը: Նա մեկ համերգ է տալու Թբիլիսիում, որի օրը, սակայն դեռևս հայտնի չէ, հաղորդում է վրացական «Իմեդի» հեռուստաալիքը: Այս պահին համերգի կազմակերպիչները բանակցություններ են վարում երգչուհու ներկայացուցիչների հետ:

Հայտնի է, որ Կաասի այցը Թբիլիսի կայանալու է նրա համաշխարհային շրջագայության ընթացքում, որը երգչուհին նվիրել է լեգենդար Էդիտ Պիաֆի մահվան 50-ամյակին:

Համաշխարհային շրջագայությունը սկսվելու է 2012 թվականին և ավարտվելու է 2013-ին: Կաասն այդ ընթացքում այցելելու է 45 երկրներ: