Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում անցկացվող աշխարհի բռնցքամարտի առաջնությունում երեկ պայքարից դուրս մնաց Հայաստանը ներկայացնող առաջին մարզիկը:
56 կգ քաշային կարգում Հովհաննես Բաչկովն իր առաջին իսկ մենամարտում տանուլ տվեց մոնղոլ Օտգոնդալայ Դորջնյամբուուին:
Մրցամարտի ելքը որոշվել է դեռևս առաջին մրցափուլում, երբ Բաչկովը պարտվել է 11:4 հաշվով: Մոնղոլ բռնցքամարտիկը երկրորդ մրցափուլում հաղթել է 8:5, իսկ երրորդում 5:4, և միայն չորրորդ մրցափուլն ավարտվել է ոչ-ոքի 0:0: Մրցամարտի ընդհանուր հաշիվն է 24:13:
Այսօր հայաստանցի բռնցքամարտիկներից պայքարի մեջ է մտնելու 81 կգ քաշային կարգում հանդես եկող Արթուր Խաչատրյանը, ով ուժերը կչափի իրանցի Էհսան Ռուզբահանիի հետ: