Ամերիկյան Փենսիլվանիա նահանգում բնակվող սիրահար զույգը 18 էլկտրասյուներից մետաղալարեր է գողացել, ապա` վաճառել, իսկ գումարը պատրաստվում էր ծախսել հարսանեկան արարողության կազմակերպման վրա, հայտնել է Beaver County Times-ը:
Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի սկզբին, սակայն ոստիկանությունը տեղի ունեցածի մասին լուրերը տարածել է միայն այժմ:
Իրավապահ մարմինների տվյալներով` 24-ամյա Էփրիլ Քեյթերը և նրա սիրեցյալ 23-ամյա Ջոզեֆ Ռասելը հարսանիքից մի քանի օր առաջ սպառել են իրենց ունեցած ողջ գումարը: Ռասելը պատմել է, որ ամուսնությունից որոշ ժամանակ առաջ կորցրել է աշխատանքը, այդ իսկ պատճառով ինքը և իր ընկերուհին ի վիճակի չեն եղել փակել հարսանեկան ծախսերը:
Մետաղալարերի ընդհանուր գումարը կազմում է 7 հազար 146 դոլար: