Չորեքշաբթի ռուսաստանցի ազգայնականները հայտարարել են «Հերիք է կերակրեք Կովկասը» արշավի մեկնարկի մասին: Նրանք իշխանություններից պահանջում են կրճատել պետական բյուջեից հարավային տարածաշրջաններին հատկացվող գումարները, հակառակ դեպքում նրանք խոստանում են բազմահազարանոց հանրահավաքներ կազմակերպել: Միաժամանակ կառավարությունն արդեն սկսել է կրճատել Հյուսիսային կովկասի հանրապետությունների աջակցությունը, գրում է «Կոմերսանտը»:
Փորձագետների կարծիքով` ուլտրաաջերը այսկերպ ցանկանում են լայն զանգվածներին հասցնել Ռուսաստանը Կովկասից անջատելու անհրաժեշտության գաղափարը: Միաժամանակ, թերթը նշում է, որ ազգայնականները օգտվում են հնացած տվյալներից: Արդեն 2012 թվականին հյուսիսկովկասյան հանրապետությունների աջակցության համար տրամադրվող գումարները էապես կնվազեն: