Home / Հայաստան / Գիտնականները պարզել են` գեր մայրերը գեր երեխաներ են լույս աշխարհ բերում

Գիտնականները պարզել են` գեր մայրերը գեր երեխաներ են լույս աշխարհ բերում

Մանկական ճարպակալման խնդիրը սկսվում է դեռ ներարգանդային շրջանում, պարզել են բրիտանացի գիտնականները:

Լոնդոնի կլինիկաներում անցկացված հետազոտությունները ցույց են տվել, որ գեր մայրերի առնվազն մեկ երրորդի մոտ երեխաները ավելորդ քաշով են ծնվում:

Հետազոտություններն առաջին անգամ ցույց են տվել, որ մոր քաշի և ապագա երեխայի առողջական խնդիրների միջև ուղիղ կապ կա: Պարզվել է նաև, որ մայրերն իրենց ճարպը երեխային են փոխանցում դեռ ներարգանդային շրջանում, հաղորդում է MIGnews.com-ը:

Լոնդոնի բժշկական կայսերական քոլեջի նեոնատալ բաժանմունքի պրոֆեսոր Նինա Մոդին ասել է. «Ինձ համար մեծ անակնկալ էր բացահայտել այդքան ակնհայտ կապը: Դա իսկապես կարևոր բացահայտում է, որը բացատրում է մեզ` ինչպես է մոր նյութափոխանակությունը ազդում երեխայի վրա: Սա նաև ցույց է տալիս, թե որքան զգայուն են երեխաներն արգանդի հանդեպ և ինչպիսի կենսական ազդեցություն կարող են ունենալ նրանց վրա մինչծննդյան փուլի պայմանները»: