Չեխիայում վերահրատարակվել է Սալվադոր Դալիի նկարազարդումներով Աստվածաշունչը:
Ինչպես գրում են տեղական ԶԼՄ-ները, սեպտեմբերի 29-ից վաճառքի հանվող գրքի մեկ օրինակն արժե 77 հազար չեխական կրոն` ավելի քան 4 հազար ԱՄՆ դոլար:
12 կգ կշռող Աստվածաշնչի առաջին օրինակները կստանան Չեխիայի նախագահ Վացլավ Կլաուսը և չեխական կաթոլիկ եկեղեցու հոգևոր առաջնորդ, արքեպիսկոպոս Դոմինիկ Դուկան:
Դալիի նկարազարդումներով 5 հատորանոց Աստվածաշունչն առաջին անգամ հրատարակվել է Իտալիայում 1967 թվականին: