Մահմեդական տղամարդը Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում ծեծի է ենթարկել իր կնոջը դեմքը ամբողջությամբ ծածկող փարանջան հանելու պահանջ ներկայացրած ոստիկանին, հաղորդում է Newsru.com-ը:
Կնոջ դեմքը ցույց տալու պահանջին ի պատասխան տղամարդը հարձակվել է ոստիկանի վրա` նրան մարմնական վնասվածքներ հասցնելով, իսկ մյուսներին սպառնացել է սպանել, եթե նրանք ստիպեն իր կնոջը բացել դեմքը:
Տղամարդու նկատմամբ այժմ մեղադրանք կառաջադրվի իրավապահ մարմինների աշխատակցին ծեծելու հոդվածի համաձայն, իսկ կինը ստիպված կլինի տուգանք վճարել փարանջա կրելու արգելքի մասին օրենքը խախտելու համար:
Հասարակական վայրերում դեմքն ամբողջությամբ փակող գլխաշորն արգելող օրենքը Բելգիայում ուժի մեջ է մտել հուլիսի 23-ից: Օրենքի խախտումը մինչև 7 օր ազատազրկում և 137,5 դոլարի տուգանք է նախատեսում: