«Դաշնակցությունը» ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից կամ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանից որևէ առաջարկ չի ստացել Քոչարյանի` իրենց կուսակցությանը միանալու վերաբերյալ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Ազգային Ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:
Նրա խոսքով` Վարդան Օսկանյանը չէր կարող նման առաջարկությամբ հանդես գալ, քանի որ ինքը քաղաքական անձ է, «այլ ոչ թե Ռոբերտ Քոչարյանի մամլո խոսնակը»: