Ռուսաստանցի գործարար, որի անունը չի նշվում, 200 հազար եվրոյով գնել է ամերիկացի նկարիչ Դևիդ Դաթունայի կողմից ստեղծված Վլադիմիր Պուտինի դիմանկարը: Նկարի գնվել է «Արթ-Մոսկվա» միջազգային գեղարվեստական տոնավաճառի ժամանակ, որն անցկացվել է սեպտեմբերի 21-25-ը:
Ռուսաստանի կառավարության ղեկավարի դիմանկարը ստեղծվել է Մոնա-Լիզայի բազմաթիվ մանրանկարչական դիմանկարներից:
Mironova Gallery պատկերասրահի փոձագետ Տատյանա Միրոնովան «Ինտերֆաքսի» հետ զրույցում ենթադրություն է հայտնել, որ նախագահական ընտրություններին իր թեկնածությունն առաջադրելու Պուտինի որոշումը կարող էր ազդել նկարի գնի աճի վրա: