ՀԱԿ-ը շատ լուրջ է նախապատրաստվել այսօրվա հանրահավաքին: Այս մասին ասել է Հայ Ազգային Կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը «Առավոտ» օրաթերթի հետ զրույցում:
«Մենք ունենք գործընթացի զարգացման մի քանի տարբերակներ, բայց բոլորում էլ առանցքային է ժողովրդի մասնակցությունը: Թե ինչպիսի զարգացում կունենա հասարակական ալիքի բարձրացումը, թույլ տվեք հայտարարել հանրահավաքում: Բայց մի բանում վստահեցնում եմ` հասարակությունը հիասթափված չի գնա», – հայտարարել է Մուսինյանը: