Հնդկաստանի Մադխյա-Պրադեշ կենտրոնական նահանգում գովազդային արշավ է սկսվում, որը պիտի համոզի հնդիկներին, թե որքան լավ է աղջիկ լույս աշխարհ բերելը: Գովազդը պատմում է, որ աղջիկները կյանքին երջանկություն են պարգևում: Քաղաքում հայտնված գովազդային պաստառների վրա պատկերված է նահանգի գլխավոր նախարարներից մեկը, ում գրկում աղջիկ երեխա է: Գովազդն ուղեկցվում է հետևյալ գրառումով` «նրանք մեր կյանքը ժպիտներով են լցնում: Նրանք ի վիճակի են ամեն ինչ անել»:
«Փրկեք մեր աղջիկներին» գովազդային արշավը մեկնարկում է հոկտեմբերի 5-ին:
Գովազդային արշավը երկրում գենդերային հարաբերակցության խանգարումները շտկելու միտում ունի: Իգական սեռի երեխա ունենալու ցանկության բացակայությունը Հնդկաստանում հանգեցրել է հղիության ընդհատումների և երեխայասպանության: Այժմ հնդիկներին արգելվում է նախապես իմանալ ապագա երեխայի սեռը:
Ավանդաբար աղջիկ երեխան հնդիկ ընտանիքի համար բեռ է համարվում, մինչդեռ տղաները համարվում են ընտանիքի ապագա ղեկավար, որոնք հոգ են տանելու ծերացող ծնողների մասին: