Վրաստանում չեղյալ են հայտարարել վարորդական իրավունքը և տեխնիկական անձնագիրը կրելու մասին օրենքը: Այս մասին հայտարարել է Վրաստանի Ներքին գործերի նախարար Վանո Մերաբիշվիլին:
«Դա նորարամուծություն է, որը միտված է մեր քաղաքացիների կյանքը հեշտացնելուն ու Վրաստանի տարածքում նրանց ազատ տեղաշարժին»,-Մերաբիշվիլիի խոսքերն է փոխանցում РБК-ն:
Ներքին գործերի նախարարությունը նաև վերացրել է պարետային ոստիկանության ներկայացուցչին մեքենայի տեխնիկական անձնագրի պարտադիր ներկայացման մասին օրենքը:
Այսուհետ վարորդական իրավունքի և տեխնիկական անձնագրի մասին տվյալները ստուգվելու են ՆԳՆ-ի մեկ միասնական համակարգչային ցանցի միջոցով:
Նշենք, որ մինչ այժմ ոստիկանությունը տուգանում էր քաղաքացիներին վարորդական իրավունքը չներկայացնելու դեպքում: Բացի դա, մոռացկոտ վարորդի մեքենան ուղարկվում էր տուգանային հրապարակ: