Մոսկվայի մշակույթի դեպարտամենտի նոր ղեկավար է նշանակվել Սերգեյ Կապկովը, հաղորդում են ռուսաստանյան լրատվական գործակալությունները` հղում կատարելով քաղաքային իշխանությունների աղբյուրներին:
Մինչ այս տարվա գարուն Կապկովը Պետդումայի պատգամավոր էր. պատգամավորական մանդատ նա ստացել էր շնորհիվ «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ Վլադիմիր Պուտինի, գրում է bbcrussian.com-ը:
ԶԼՄ-ներում նրան անվանում են Ռոման Աբրամովիչի «աջ ձեռքը», իսկ դեղին մամուլը քննարկում է նրա սիրային հարաբերությունները հեռուստահաղորդավար Քսենիա Սոբչակի հետ: