Home / Հայաստան / Արտահերթ ընտրություններն արդեն սկսվել են. Փաշինյան

Արտահերթ ընտրություններն արդեն սկսվել են. Փաշինյան

Արտահերթ նախահական և խորհրդարանական ընտրությունները Հայաստանում մեկնարկել են երեկ երեկոյան: Այս մասին այսօր Ազատության հրապարակում անցկացվող հանրահավաքի ընթացքում հայտարարել է ՀԱԿ ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը:

«Այդ ընտրությունը կայանում է տան փափուկ բազկաթոռների և Ազատության հրապարակի միջև: Մինչև հիմա ընտրել ենք բազկաթոռը և ունենք այն, ինչ ունենք` ավազակապետություն: Մեզ չի հետաքրքրում, թե ով կընտրվի նախագահ կամ կընդգրկվի խորհրդակաում մեզ հետաքրքրում է, թե ով կընտրի», – ընդգծել է ընդդիմադիր գործիչը:

Նրա խոսքով` ընտրությունը պետք է կատարի ժողովուրդը:

«Մենք պայքարում ենք այ սրա համար», – ասել է Փաշինյանը` ձեռքում թափահարելով ՀՀ Սահմանադրությունը և ընթերցելով Սահմանադրության առաջին երկու հոդվածները.

«Հոդված 1. Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է:

Հոդված 2. Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին»:

Փաշինյանը նշել է, որ վերջինս չի համապատասխանում իրականությանը:

«Մենք պայքարում ենք նրա համար, որ դա իրականություն դառնա», – ասել է նա: