Ընդդիմություն-իշխանություն երկխոսության ընթացքում իշխանական կոալիցիայի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը բացակայում է երկրից, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը: Նշենք, որ երեկ ուշ երեկոյան Ազատության հրապարակում Հայ Ազգային Կոնգրեսի հակամարգող Լևոն Զուրաբյանը հայտարարել էր, որ փորձել է կապվել Հարությունյանին, սակայն դա չի հաջողվել անել, փոխարենը` Զուրաբյանը զրուցել է պատվիրակության անդամ Գագիկ Մինասյանի հետ` տեղեկացնելով նրան, որ ՀԱԿ-ը պատրաստ է շարունակել երկխոսությունը:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` երկուշաբթի-երեքշաբթի կվերսկսվի իշխանություն-ընդդիմություն առկախված երկխոսությունը` թեկուզ առանց Դավիթ Հարությունյանի և ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանի, որը վերադառնալու է հոկտեմբերի 8-ին` Ստրասբուրգում կայանալիք ԵԽԽՎ աշնանային նստաշրջանից հետո: