Հայտնի հոլիվուդյան դերասան Շոն Փենը միացել է Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի Թահրիր հրապարակում բողոքի ակցիա անցկացնող ցուցարարներին, որոնք պայքարում են «հեղափոխության գաղափարի իդեալների պաշտպանության համար», հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
«Ողջ աշխարհը հպարտանում է եգիպտական հեղափոխությամբ, մարդկանց խիզախությամբ և ազատության ձգտումով»,- լրագրողների հետ զրույցում ասել է 51-ամյա դերասանը: Նա նաև կոչ է արել ոստիկաններին սատարել ժողովրդին:
Չնայած Հոսնի Մուբարաքի ռեժիմի տապալմանը, եգիպտացիները դժգոհ են զինված ուժերի կառավարումից: Նրանք նախկինի պես պահանջում են ազատություն, ժողովրդավարություն և արտակարգ դրության վերացում, որը երկրում գործում է արդեն 30 տարի: