ՄԱԿ-ը ստրկության և աշխատանքի առևտրի զոհերին նվիրված հուշարձանի համար միջազգային մրցույթ է հայտարարել:
Մրցույթը բաց է բոլոր արվեստագետների համար: Հաղթող աշխատանքը տեղադրվելու է ՄԱԿ-ի նյույորքյան շտաբ-բնակարանում:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հավանություն է տվել հուշարձանի ստեղծման և այս թեմայով կրթական ծրագրերի իրականացման գաղափարին, ինչպես նաև խոստացել է վերահսկել նախագիծը:
Հուշարձանի նախագծերը պետք է ներկայացված լինեն մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի կեսերը, իսկ հուշարձանը կտեղադրվի արդեն հաջորդ տարի: