ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Վարշավայում հրաժարվել է հանդիպել Վրաստանի և Ադրբեջանի նախագահներ Միխեիլ Սահակաշվիլիի և Իլհամ Ալիևի հետ: Այս մասին ANS Press-ի հետ զրույցում ասել է Ադրբեջանի նախագահի վարչակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը:
«ԵՄ-ի նախաձեռնությամբ պետք է կայանար Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Մենք մեր համաձայնությունը տվել ենք, սակայն, ցավոք, Հայաստանը, աշխարհով մեկ հայտարարելով Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման մասին, հրաժարվել է հանդիպումից: Դժվարին կացության մեջ հայտնվելով` Հայաստանը թույլ չտվեց, որ գագաթաժողովը կայանա», – ասել է Մամեդովը: