Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբը` Վարդան Մինասյանի գլխավորությամբ հրապարակեց թիմի կազմը, որը կնախապատրաստվի 2012թ. Եվրոպայի առաջնության ընտրական հանդիպումներին ՆՀՀ Մակեդոնիայի (հոկտեմբերի 7-ին) և Իռլանդիայի (հոկտեմբերի 11-ին) թիմերի հետ:
Ազգային ընտրանին հոկտեմբերի 3-ից 10-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի Ֆուտբոլի ակադեմիայում:
Նշենք, որ Հայաստանի ընտրանին պայքարում է Եվրո-2012-ի ուղեգրի համար: Երկու հաղթանակի դեպքում մեր թիմը կարող է հավակնել ինչպես առաջին տեղի, ինչը Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի մասնակցության հնարավորություն կտա, այդպես էլ երկրորդ տեղի, որը հնարավորություն է տալիս պայքարը շարունակել փլեյ-օֆ փուլում:
Հիշեցնենք, որ Մակեդոնիայի հետ խաղում որակազրկման պատճառով բացակայելու է Հրայր Մկոյանը:
Դարպասապահներ
Ռոման Բերեզովսկի, «Խիմկի» Ռուսաստան
Գևորգ Կասպարով, «Միկա»
Պաշտպաններ
Սարգիս Հովսեփյան, «Փյունիկ»
Հրայր Մկոյան, «Միկա»
Ռոբերտ Արզումանյան, «Յագելոնիա», Լեհաստան
Վալերի Ալեքսանյան, «Սանատ Նաֆթ», Իրան
Լևոն Հայրապետյան, «Լեխիա», Լեհաստան
Արտակ Եդիգարյան, «Փյունիկ»
Արթուր Յուսպաշյան, «Փյունիկ»
Վարազդատ Հարոյան, «Փյունիկ»
Կիսապաշտպաններ
Արթուր Եդիգարյան, «Բանանց»
Հենրիխ Մխիթարյան, «Շախտյոր», Ուկրաինա
Կառլեն Մկրտչյան, «Մետալուրգ» Դ. Ուկրաինա
Էդգար Մալաքյան, «Փյունիկ»
Արազ Օզբիլիս, «Այաքս», Հոլանդիա
Զավեն Բադոյան, «Իմպուլս»
Հարձակվողներ
Գևորգ Ղազարյան, «Մետալուրգ» Դ. Ուկրաինա
Մարկոս Պիզելլի, «Մետալուրգ» Դ. Ուկրաինա
Էդգար Մանուչարյան, «Ուրալ», Ռուսաստան
Յուրա Մովսիսյան, «Կրասնոդար», Ռուսաստան
Արթուր Սարկիսով, «Շիննիկ», Ռուսաստան