Շաբաթ օրը Բաքվում ընթացքող բռնցքամարտի աշխարհի առաջնությանը պայքարի մեջ մտան ևս երկու հայաստանցի մարզիկներ:
60 կգ քաշային կարգում Վլադիմիր Սարուխայանը պարտություն կրեց ԱՄՆ ներկայացուցիչ Խոսե Ռամիրեսից` 12:22: Նույն օրը աշխարհի նախորդ առաջնության արծաթե մեդալակիր, 75 կգ քաշային Անդրանիկ Հակոբյանը պարտության մատնեց Վիկտոր Կոտյույանշիին 17:10 հաշվով:
Կիրակի Բաքվում արդեն մեկ հաղթանակ տարած Հրաչիկ Ջավախյանը իր երկրորդ մենամարտն անցկացրեց: Այն անհաջող դասավորվեց Ջավախյանի համար. նա 6:10 հաշվով պարտվեց Չեխիայի ներկայացուցիչ Զդենեկ Խլադեկին:
Այսօր պայքարի մեջ կմտնի 49 կգ քաշային կարգում հանդես եկող հայաստանցի Հովհաննես Դանիելյանը, ում մրցակիցն է ճապոնացի Նաոյա Ինուեն և նույն քաշային կարգում Ռուսաստանը ներկայացնող Դավիթ Հայրապետյանը, ով մրցելու է ամերիկացի Էրոս Կոռեայի հետ: