Հոկտեմբերի 3
Երեկ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ ցանկացողները կարող են իրեն հարցեր ուղղել, իսկ ինքը կամ համապատասխան մասնագետները կպատասխանեն դրանց այսօրվա հանրահավաքի ընթացքում: ՀԱԿ-ի մամուլի ծառայությունը հայտարարել է, որ հարցերը կարելի է ուղղել levonpresident2008@
Հոկտեմբերի 2
20:32 Արման Մուսինյանը նշել է, որ լրագրողները նույնպես կարող են ուղարկել իրենց հարցերը էլեկտրոնային փոստով:
20:28 Լևոն Տեր-Պետրոսյանը առաջարկում է հանրահավաքի մասնակիցներին մինչև վաղը գրավոր հարցեր պատրաստել, որոնց ինքը կպատասխանի: Տեր-Պետրոսյանի խոսքով` ինքը կպատասխանի թե քաղաքական, թե անձնական բնույթի հարցերին:
“Ես վստահ եմ` դուք վաղը մեծ գեղագիտական հաճույք եք ստանալու”, – ասել է Տեր-Պետրոսյանը:
Վաղը կայանալու է Տեր-Պետրոսյանի բաց ասուլիսը, որտեղ, ինչպես նշել է ընդդիմության առաջնորդը, ներկա են լինելու նաև այլ մասնագետներ, ովքեր նույնպես պատրաստ կլինեն պատասխանել բոլոր հարցերին:
20:09 Հանրահավաքին իր ելույթն է սկսել Լևոն Տեր-Պետրոսյանը:
19:28 Նիկոլ Փաշինյանն առաջարկեց ծափահարել Ազատության հարապարակի մաքրությամբ զբաղվողներին:
19:05 Խոսում է դերասան Աշոտ Ադամյանը. Այն ամբողջ տարածքը, որ կոչվում է մշակութային տարածք, պետք է հագեցած լինի սթափ, մտածող պրոֆեսիոնալներո
18:50 Նիկոլ Փաշինյան. Ուշադիր նայեք իմ աչքերին, մի՞թե մենք գործարքի գնացող ենք: Ես ունեմ տասնմեկ տարեկան որդի: Եթե նա ապրի այն զգացողությամբ, ինչ Արթուր Բաղդասարյանի որդին, ես ինքնասպանությու
18:43 Լևոն Տեր-Պետրոսյանը ժամանեց Ազատության հրապարակ:
17:33 Մոտ մեկ ժամից նախատեսվում է ընդդիմության առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը, որը Epress.am-ը կներկայացնի օնլայն տարբերակով:
17:30 Ազատության հրապարակում ընդդիմադիր Հայ Ազգային Կոնգրեսի համակիրները շարունակում են շուրջօրյա հանրահավաքներ անցկացնել:
Հոկտեմբերի 1
20:15 Ընդդիմության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթն ավարտվեց: Այս պահին Ազատության հրապարակում հնչում է քոչարին, մարդիկ պարում են: Հարթակի վրա Կոնգրեսի ակտիվիստների հետ քոչարի է պարում նաև Նիկոլ Փաշինյանը:
20:03 Տեր-Պետրոսյան. Հաջորդը ԲՀԿ-ի մասին է: ԲՀԿ-ն հայտարարեց, որ մենակ է գնալու ընտրությունների և որ իր գլխավոր մրցակիցը տեսնում է ՀՀԿ-ին:
Սա մի կողմից լավ է, որ մրցակցություն է առաջանում, ՀՀԿ-ի մոնոպոլիան վերանում է: ԲՀԿ-ն շատ ավելի բնական կուսակցություն է, գտնվեց մի լիդեր, որն իր տնտեսական կարողություններ
Չի կարելի հաշվի չնստել այս ուժի հետ, ես համարում եմ, որ մենք ավելի շատ հաշվի պիտի նստենք ԲՀԿ-ի հետ, քան ՀՀԿ-ի, քանի որ վերջինս օպորտունիսնտերի մի խումբ է:
20:00 Տեր-Պետրոսյան. Ո՞րն է մեր մամուլի ամենաշատ շրջանառվող թեման: Դա Ռոբերտ Քոչարյանի վերադարձի թեման է: Ինձ համար սա շինծու թեմա է, որովհետև որևէ բանական մարդու համար Ռոբերտ Քոչարյանն արդեն մարած քարտ է: Նա քաղաքական գործիչ չէ և երբեք չի եղել: Նա երբեք որևէ կուսակցության կամ համակարգի շնորհիվ կամ ժողովրդական հենարանի շնորհիվ քաղաքականությու
Հարյուր տոկոսով համոզված եմ, որ Դաշնակցությունը երբեք չի մտնի ուրիշի արյունը թափած ուժի տակ, նույնը չի անի ԲՀԿ-ն: Նրանք հիմար չեն, որ իրենց անունը կապեն Ռոբերտ Քոչարյանի հետ:
Կարող է Վարդան Օսկանյանը եղբայրանալ Քոչարյանի հետ, դա հասկանալի է: Ես այս թեման ավարտեցի և այլևս չեմ անդրադառնա Քոչարյանին, այլևս չեմ խոսի, դուք էլ մոռացեք, խնդրում եմ, այդպիսի գործոն գոյություն չունի:
19:56 Ազատության հրապարակը եղել է իրական համալսարան, որտեղ ժողովուրդը գիտելիքներ է ստացել, որտեղ մենք ոչ միայն ձեզ սովորեցրել ենք, այլ ավելի շատ ձեզանից ենք սովորել, և հիմա էլ սովորում ենք: Հիմա ձեր երրորդ համալսրանն է. ես մի փոքր համալսարանական դասընթաց կանցկացնեմ ձեզ հետ:
19:38 Խոսափողին է մոտեցել Լևոն Տեր-Պետրոսյանի տիկինը` Լյուդմիլա Տեր-Պետրոսյանը:
19:24 Տեր-Պետրոսյան. Ոստիկանությունն ասում է` այս հավաքն անօրինական է և դրա կազմակերպիչները պատասխանատվությ
19:21 Լևոն Տեր-Պետրոսյան. Մենք հավաքվել ենք այս հրապարակում ոչ թե կրքեր բորբոքելու, եկել ենք գործ անելու:
19:17 Սասուն Միքաելյանի ելույթի ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանը մոտեցավ խոսափողին և գոռաց. “Սասուն”:
18:55 Նիկոլ Փաշինյանը խոսել է այն մասին, որ Ազատության հրապարակի շուրջ բոլոր զուգարանները փակ են:
“Ժողովուրդ, կարող ա` իրիկվա կողմ օդի վինտիլներն էլ փակեն”, – ասել է նա:
18:45 Լևոն Տեր-Պետրոսյանը ժամանեց Ազատության հրապարակ և բարձրացավ հարթակ:
17:47 Ժամը 18:30-ին Ազատության հրապարակում կմեկնարկի ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը:
17:00 Մոտ երկու ժամ է, ինչ Երևանի քաղաքապետարանն անջատել է myyerevan.am կայքում տեղադրված տեսախցիկը, որով ուղիղ եթերում կարելի է հետևելօ, թե ինչ է կատարվում Ազատության հրապարակում: Քաղաքի այլ վայրերում տեղադրված տեսախցիկները գործում են անխափան:
16:33 Ազատության հրապարակում ոստիկանները բարձրախոսներով սկսեցին հայտարարել, որ հավաքն ապօրինի է: Մարդիկ միացրեցին երաժշտությունը և սկսեցին պարել, ապա Լևոն Զուրաբյանը կրկին զգուշացրեց հավաքվածներին, որ ոստիկանների հետ իրավունք ունեն շփվել միայն չորս անձ` ինքը, Դավիթ Մաթևոսյանը, Դավիթ Շահնազարյանը, Ավետիս Ավագյանը, և խնդրեց չարձագանքել ոստիկաններին և շփման մեջ չմտնել:
16:19 Լևոն Զուրաբյանն անդրադարձավ միջքաղաքային տրանսպորտի աշխատանքի խափանման խնդրին` նշելով, որ իշխանությունները «ամեն ստոր քայլի են դիմում», որ հանրահավաքին քիչ մարդ գա:
16:11 Խոսելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` մեծ քաղաքականություն հնարավոր վերադարձի մասին` Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է Քոչարյանի խոսքերն այն մասին, որ ինքը կվերադառնա մեծ քաղաքականություն, եթե նրան կանչի ժողովուրդը: «Ժողովուրդը կկանչի նրան… քրեական պատասխանատվության»,- ասել է Փաշինյանը:
16:05 Արամ Մանուկյանը Ազատության հրապարակի հարթակից բոլոր քաղաքացիներին, ինչպես նաև, իր խոսքով, «խոհանոցային և բազմոցային» ընդդիմությանը գալ Ազատության հրապարակ:
15:41 Ժամը 15:00-ին Ազատության հրապարակում մեկնարկած ելույթների ժամանակ հրապարակում հավաքված մարդիկ շնորհակալություն հայտնեցին իրենց հետ գիշերն անցկացրած ոստիկաններին` ծափահարելով վերջիններիս: Նման կերպ նրանք արձագանքեցին Նիկոլ Փաշինյանի խնդրանքին:
«Որպես գիշերն այստեղ անցկացրած քաղաքացի` ես չեմ բողոքում ոստիկանների աշխատանքից: Ընդհակառակը` նրանք ողջ գիշեր աչք չկպցրեցին` ապահովելով մեր անվտանգությունը», – ասել է Փաշինյանը:
13:22 Ազատության հրապարակի հարակից սրճարաններից մեկի կախովի ծածկը, որի տակ անձրևից պատսպարվում էին շուրջօրյա հանրահավաքի մասնակիցները, այս պահին ապամոնտաժվում է:
12:55 Ազատության հրապարակում մարդիկ խմբերով կանգնած զրուցում են:
Նիկոլ Փաշինյանը դիմել է ոստիկաններին` խնդրելով նրանց հարցեր ունենալու դեպքում կապվել ՀԱԿ համակարգող խմբի անդամների կամ անձամբ իր հետ:
12:34 Լևոն Տեր-Պետրոսյանը քայլում է Ազատության հրապարակում. Տեսանյութը` այստեղ:
11:45 Հայ Ազգային Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը շրջում է Ազատության հրապարակում, զրուցում է հավաքվածների հետ:
11:17 Ազատության հրապարակի հարակից սրճարաններից սկսել են հավաքել աթոռները:
10:50 Ազատության հրապարակում երաժշտություն է հնչում: Հայկական երգերի հետ մեկտեղ հնչում է նաև Մորիս Ռավելի “Բոլերոն”:
10:49 Ազատության հրապարակ են գալիս մարդիկ, ովքեր չեն գիշերել այնտեղ: Յուրահատուկ հերթափոխ է կատարվում: Մարդկանց թիվը կամաց-կամաց ավելանում է:
10:30 Ազատության հրապարակում մոտ 30 վրան կա: Արթնանալուց հետո մարդիկ մաքրեցին շրջակա տարածքը:
09:30 Այսօր առավոտյան Ազատության հրապարկում գիշերն անցկացրած ընդդիմության կողմնակիցներին ողջունել է ՀԱԿ ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը: