Home / Հայաստան / Շևարդնաձեն Պուտինին մանկուց գիտի ու վստահ է, որ նա չի ատում վրացիներին

Շևարդնաձեն Պուտինին մանկուց գիտի ու վստահ է, որ նա չի ատում վրացիներին

Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեն իր երկրի համար որևէ աղետալի բան չի տեսնում նրանում, որ ՌԴ ներկայիս վարչապետ Վլադիմիր Պուտինը կարող է 2012 թվականին կրկին զբաղեցնել երկրի նախագահի պաշտոնը: Այս մասին նա հայտարարել է տեղական ԶԼՄ-ների հետ հանդիպման ժամանակ:

«Պուտինին ես գիտեմ գրեթե մանկուց: Նա չի ատում վրացիներին»,- ասել է Շևարդնաձեն: Նրա խոսքով` «անհիմն է խոսել այն մասին, որ Պուտինի վերադարձը Վրաստանի համար աղետալի կլինի»:

Շևարդնաձեն նաև կարծում է, որ ցանկության դեպքում Վրաստանի ղեկավարությունը կկարողանա ընդհանուր լեզու գտնել Ռուսաստանի հետ, այդ թվում` Պուտինի նախագահության պայմաններում: «Ռուսաստանը մեր մեծ հարևանն է: Ռուսաստանի ինչի՞ն է պետք Վրաստանի զավթումը, այն առանց այդ էլ իր արմատները տարածել  է վրացական տնտեսության մեջ: Ռազմավարական օբյեկտների մեծ մասը, այն, ինչ մենք գիտենք, և այն, ինչ մենք չգիտենք, արդեն նրանց ձեռքերում են: Այն ճանաչել է Աբխազիայի և Սամաչաբլոյի (Հարավային Օսիա) անկախությունը, քանի որ այն Վրաստանը զավթելու նպատակներ չունի»,-Շևարդնաձեի խոսքերն է փոխանցում «Գրուզիա Օնլայն»-ը: