Դանիական AEsir ընկերությունը սկսել է բավական անսովոր հեռախոսներ թողարկել ռուսաստանյան ճոխության սիրահար անձանց համար: Ուշագրավ է այն, որ չնայած իր հսկայական արժողությանը, դրանում բացակայում են ժամանակակից հեռախոսներում օգտագործվող գրեթե բոլոր գործողությունները: Հեռախոսը չունի տեսախցիկ, MP3-նվագարկիչ, ինտերնետ, դյուրազգաց էկրան, խաղեր, GPS համակարգ, Wi-Fi և մեծ ծավալի հիշողության քարտ տեղադրելու հնարավորություն:
Մոդելն ունի քառակուսի դիզայն` 2-դույմանոց էկրանով և մեխանիկական ստեղնաշարով:
Ընկերությունը նախատեսում է հեռախոսներն արտադրել երկու տարբերակով` 18 կարատանոց ոսկե պատյանով, որն արժե 42,000 եվրո, և 7250 եվրո արժողությամբ չժանգոտող պողպատե պատյանով: