Այսօր վաղ առավոտյան Երևան է ժամանել Հայաստանի ազգային հավաքականի նորեկ, Ամստերդամի «Այաքսի» ֆուտբոլիստ Արազ Օզբիլիսը:
Հիշեցնենք, որ նա հրավիրվել էր Հայաստանի հավաքական դեռևս օգոստոսին` Լիտվայի հավաքականի հետ ընտրական խաղից առաջ, սակայն վնասվածք էր ստացել և չէր մասնակցել հետագա հանդիպումներին: Այս պահին Օզբիլիսը նույնպես վնասվածք ունի և նրա մասնակցությունը Եվրո-2012-ի Հայաստան-Մակեդոնիա և Իռլանդիա-Հայաստան խաղերին հարցականի տակ է:
Նշենք, որ Օզբիլիսին օդանավակայանում դիմավորել են «Առաջին հայկական ճակատ» երկրպագուների խմբի ներկայացուցիչները:
Այսօր ժամը 17:00-ին Ավանի Ֆուտբոլի ակադեմիայում տեղի կունենա ֆուտբոլիստի պաշտոնական ներկայացման արարողությունը: