Հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանն այսօր ներկայացրել է «Եվրասիա» հիմնադրամի դրամաշնորհով իրականացված «Դարձ ի շրջանս յուր» նախագծի կայքը` http://www.hayrenadardz.org/:
«Նախագիծն ունի հիմնական երկու բաղադրիչ` վեբկայք և տեսաֆիլմ, որոնք, միմյանց փոխլրացնելով` փորձելու են լույս սփռել ոչ հեռավոր անցյալում Հայաստանում տեղի ունեցած կարևորագույն մի իրադարձության` 1946-48 թվականների Մեծ հայրենադարձության և դրա հետևանքների վրա», – ասել է Պասկևիչյանը:
Հեղինակը նաև ներկայացրել է կայքում տեղակայված բաժինները. «Մենք ունենք մամուլի բաժինը, որտեղ տեղակայելու ենք Սովետական Հայաստանի և այդ ժամանակաշրջանում մամուլում եղած տեղեկատվությունը, հաջորդը` գրքեր բաժինն է: Այնտեղ զետեղված է հուշագրություն, աշխատություն, որը շուրջ քառասունվեց մարդկանց հետ արված հարցազրույցների վրա է հիմնաված: Կունենանք ֆոտոարխիվ բաժինը, որին նկարներ են տրամադրել Փարիզի Նուբարյան հիմնադրամը, կան նաև այլ անձնական ֆոտոշարքեր»:
Նախագծի հեղինակներն ակնկալում են աշխարհով մեկ սփռված հայերի ակտիվ մասնակցությունը պատմական այս իրադարձությունը հավուր պատշաճի լուսաբանելու գործում: