Իտալական «Նապոլի» թիմի մակեդոնացի հարձակվող Գորան Պանդևը վնասվածքի պատճառով բաց կթողնի հոկտեմբերի 7-ին Եվրո-2012-ի ընտրական փուլի շրջանակներում կայանալիք Հայաստան-Մակեդոնիա հանդիպումը: Հարձակվողը Իտալիա կվերադառնա հետագա բուժման համար:
Մակեդոնացիներին չի կարողանա օգնել նաև մեկ այլ հարձակվող` Ահիմ Իբրաիմին` «Մարիբորայից»: Հայաստանի հետ հանդիպումից առաջ Մակեդոնիայի հավաքականի գլխավոր մարզիչն ընդամենը 2 հարձակվող ունի: Նրանք են լեհական «Արկիում» խաղացող Միրկո Իվանովսկին և Իվան Տրիչկովսկին` կիպրական «ԱՊՕԷԼ»-ից, հաղորդում է «Սպորտ-Էքսպրեսը»: