Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Լյովա Հովհաննիսյանը հերքել է լուրերը, թե Բաքվում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնության ընթացքում հայկական պատվիրակության անդամները հարձակման են ենթարկվել, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
Թերթը, այդուհանդերձ, նշում է,որ Հայաստանի Օլիմպիական կոմիտեն (ՀԱՕԿ) այլ կարծիքի է:
«Ադրբեջանի էլեկտրոնային որոշ լրատվամիջոցներ տեղեկացնում են , որ Բաքվում ընթացող առաջնությունում ազերի մարզասերները անվայել արարքներ են ցույց տալիս: ՀՀ պատվիրակներից մեկի մրցելույթի ժամանակ տրիբունաներից շշեր, քարեր և այլ առարկաներ են նետել հայ մարզիկի ու մարզիչների ուղղությամբ: Փաստը խորը վրդովմունք է առաջացրել ՀԱՕԿ-ում: Երբ մեր պատվիրակությունը կվերադառնա հայրենիք ու հայտնի կդառնա մանրամասները, ՀԱՕԿ-ը հանրությանը կներկայացնի հանրությանը ու քայլեր կձեռնարկի»,-ՀԱՕԿ-ի հայտարարությունը փոխանցում է «ՀԺ»-ն: