Home / Հայաստան / ՖՈՏՈՇԱՐՔ –Մոմավառություն ի հիշատակ ամուսնու կողմից սպանված կնոջ

ՖՈՏՈՇԱՐՔ –Մոմավառություն ի հիշատակ ամուսնու կողմից սպանված կնոջ

Երկուշաբթի «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան լուռ մոմավառություն է կազմակերպել Երևանի կենտրոնում գտնվող Կարապի լճի հարակից տարծաքում` կանանց դեմ իրականցվող բռնությունների խնդիրը բարձրացնելու և 20-ամյա Զարուհի Պետրոսյանի մահվան մեկ տարին հիշելու համար: Վերջինս սպանվել էր 2010 թվականի հոկտեմբերի 1-ին ամուսնու և սկեսրոջ պարբերական դաժան ծեծի հետևանքով:

Զարուհու մահից հետո 7 հասարակական կազմակերպություններ ստեղծեցին «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիա, որը հետամուտ է լինում Զարուհի Պետրոսյանի մահվան դեպքի քննությանը և կոչ է անում իշխանություններին օրենքի սահմաններում ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի նման դեպքերը Հայաստանում չկրկնվեն: