Հայաստանի քաղաքացին մասնակցել է Ուկրաինայի Կույբիշևի շրջանի Բելոցերկովկա գյուղում տեղի ունեցած վիճաբանությանը, որն ավարտվել է դանակահարությամբ, հաղորդում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»:
Հոկտեմբերի 4-ի առավոտյան կաթ գնելու նպատակով Բելոցերկովկա եկած Հայաստանի քաղաքացին և Զապորոժյեի բնակիչը վիճաբանության մեջ են մտել գյուղի երկու տեղի բնակիչների հետ: Տեղի երկու բնակիչների հետ կաթ գնելու մասին վեճը վերաճել է ծեծկռտուքի, որն ավարտվել է դանակահարությամբ: Դանակահարության հետևանքով մահացել է գյուղի բնակիչը, մյուսները վիրավորվել են, նրանց բժշկական օգնություն է ցուցաբերվում»,- հաղորդել է ոստիկանությունը: