Home / Հայաստան / Սերն ընդգրկվել է հիվանդությունների ցանկում ` ակոհոլիզմից ու թմրամոլությունից հետո

Սերն ընդգրկվել է հիվանդությունների ցանկում ` ակոհոլիզմից ու թմրամոլությունից հետո

F 63.9` հենց այս համարի ներքո է սերն ամրագրվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության հիվանդությունների ցուցակում:

Սերը համալրել է հոգեկան շեղումների ցանկը: Այն բնորոշվում է որպես «սովորությունների և ձգտումների» խանգարում և հիվանդությունների ցուցակում հաջորդում է ակոհոլիզմին, խաղամոլությանը, թմրամոլությանը, կլեպտոմանիային (գողություն կատարելու հոգեբանական ձգտում):

Ընդհանուր ախտանիշներն են`

մեկ այլ մարդու մասին կպչուն մտքեր

տրամադրության կտրուկ անկում

արժանապատվության զգացումի չափազանցվածություն

կարեկցանք սեփական անձի նկատմամբ

անքնություն, ընդհատվող քուն

չմտածված, իմպուլսիվ գործողություններ

ճնշման տատանումներ

գլխացավեր

ալերգիկ ազդեցություն

կպչուն գաղափարների սինդրոմ

Մի շարք գիտնականների կարծիքով` սերը կարող է համեմատվել «կպչուն գաղափարների և պարտադրանքի» հոգեկան հիվանդության հետ: Մեքսիկայի ազգային համալսարանի բժշկական ֆակուլտետի հետազոտողները, ովքեր կիսում են այս գաղափարը, կարծում են, որ սերը չի կարող 4 տարուց ավել տևել: Այս պնդումը նրանք բացատրում են ֆիզիոլոգիական պատճառներով: