«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանն այսօր ժամը 15.00-18.00-ն մի խումբ երիտասարդների խնդրանքով կլինի Ազատության հրապարակում:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ինքը` Սեֆիլյանը: Նա նշել է, որ թեև համամիտ չէ հարթակում հնչած պահանջի հետ, որն է` արտահերթ ընտրություններ, այնուամենայնիվ, նա կլինի Ազատության հրապարակում, այնտեղ գտնվող երիտասարդների հետ հանդիպելու համար:
Նա նշել է, որ ողջունում է Ազատության հրապարակում գտնվող բոլոր քաղաքացիներին, հատկապեսես այնտեղ գիշերող բազմաթիվ երիտասարդներին, որոնցով Սեֆիլյանը հպարտանում է:
«Մենք բազմաթիվ անգամ մեր ընդդիմադիր գործընկերներին ասել ենք, որ այս իշխանությունների համակարգի օրոք որևէ ընտրության մասնակցելը հանցագործություն է, բայց նրանք այդ հորդորները չեն լսում: Նրանք չպետք է մտնեին գործող դիկտատորի առաջ քաշած խաղի կանոնների մեջ: Եվ մենք չենք կարող քաղաքական այդպիսի ընթացքին մասնակից լինել»,- ասել է Սեֆիլյանը:
Նրա խոսքով` Սերժ Սարգսյանը ՀԱԿ-ին կմաշեցնի այնքան, որ մինչև 2012 թվականը նրանք լիենեն խնդրողի դերում, որպեսզի ԱԺ մտնեն նրանց կողմնակիցները: