Երեկ տեղական ժամանակով ժամը 21.33-ին Լեռնային Ղարաբաղի տարածքում՝ Քարվաճառ քաղաքից 12 կիլոմետր դեպի արևելք, տեղի է ունեցել 3.1 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 4 բալ:
Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության ծառայության փոխանցմամբ` երկրաշարժը զգացվել է Հայաստանի Վարդենիս քաղաքում` 3 բալ: