Home / Հայաստան / Մոսկվայում երկու ադրբեջանցու են սպանել

Մոսկվայում երկու ադրբեջանցու են սպանել

Մոսկվայի Վարշավյան խճուղու վրա գտնվող «Գաբալ» սրճարանում գրանցված հրաձգության հետևանքով երկու մարդ է սպանվել:

Ինչպես «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթին հաղորդել են մայրաքաղաքի իրավապահ մարմինները, այսօր վաղ առավոտյան` 04:00-ի սահմաններում, կովկասցիների երկու խումբ վիճել են, որի հետևանքով երեք մարդ հրազենային վնասվածքներ է ստացել, երկուսը մահացել են:

Նրանցից մեկն ադրբեջանցի Ջավիդ Մուսաևն է, մյուսի ինքնությունը չի պարզվել, հայտնի է, որ նա էլ ադրբեջանցի է:

Դեպքի առիթով հարուցված է քրեական գործ: