Home / Հայաստան / Շակիրան դարձել է Օբամայի խորհրդատուն

Շակիրան դարձել է Օբամայի խորհրդատուն

Կոլումբիացի երգչուհի Շակիրան մտել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի խորհրդատուների թիմի մեջ, որը զբաղվելու է ԱՄՆ-ում լատինաամերիկյան արմատներ ունեցողների կրթության մակարդակի բարձրացման հարցերով:

Այս մասին ասված է Սպիտակ տան հաղորդագրության մեջ:

Այն հանձնաժողովը, որում ընգրկված է Շակիրան, ստեղծվել է անցյալ տարի` Բարաք Օբամայի կարգադրությամբ:

Փորձագետներն ակնկալում են, որ լատինաամերիկացիները կարող են առանցքային դեր խաղալ գալիք նախագահական ընտրություններում, որին իր թեկնածությունն է առաջադրելու նաև Օբաման: