Home / Հայաստան / Սարկոզին ժամանակին կանգնեցրել է պատերազմը Կովկասում, կարծում է Կասպարովը

Սարկոզին ժամանակին կանգնեցրել է պատերազմը Կովկասում, կարծում է Կասպարովը

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի այցը տարածաշրջան էական նշանակություն ունի, քանի որ ընդգծում է Հարավային Կովկասի տարածաշրջանի կարևորությունը Եվրոպայի համար, այս մասին Թբիլիսիում հայտարարել է շախմատի նախկին չեմպիոն, ներկայումս Ռուսաստանում ընդդիմադիր քաղաքական գործիչ Գարի Կասպարովը:

«Սարկոզին ժամանակին կարողացել է կանգնեցնել պատերազմը Կովկասում, սակայան Արևմուտքի քաղաքական գործիչների անհետևողականության պատճառով, միջազգային  հանրությունը չկարողացավ հասնել 2008 թվականի օգոստոսի 12-ից հետո հրադադարի հայտարարման մասին համաձայնագրի իրականացմանը»,- ընդգծել է նա:

Կասպարովը միաժամանակ նշել է, որ այսօր «Արևմուտքն արդեն մտադիր չէ հաշտվել Ռուսաստանի քաղաքականության հետ և քայլեր է ձեռնարկում համաձայնագիրը կյանքի կոչելու ուղղությամբ»:

«Ելնելով դրանից` կարելի է ենթադրել, որ Սարկոզիի այցը կարևոր է Վրաստանի համար, և միգուցե հնարավոր կլինի նոր նախաձեռնություններ լսել»,- նշել է Կասպարովը: