Թբիլիսիի քաղաքապետարանի մշակույթի բաժնի ղեկավար Մամուկա Կացարավան հայտարարել է, որ մանկապարտեզներում ներդրվելու է երեխաների ուսուցման նոր մեթոդաբանություն, որը համատեղ մշակվել է Վրաստանի կրթության նախարարության և ՄԱԿ-ի երեխաների հիմնադրամի հետ: Այս մասին գրում է «Ռեզոնանսի» թերթը:
Համաձայն մշակված չափորոշիչների` խորհուրդ չի տրվում մինչև 5 տարեկան երեխաներին օտար լեզուներ սովորեցնել: Օտար լեզուների ուսուցումը պետք է սկսվի 6 տարեկանից: Այդ իսկ պատճառով սեպտեմբերի 15-ից մանկապարտեզներում արգելվել է օտար լեզուների ուսուցանումը մինչև 5 տարեկան երեխաների համար: Միևնույն ժամանակ, Կացարավայի խոսքով, ծնողների ցանկության դեպքում, նրանք կարող են անհատական ուսուցիչ վարձել երեխայի համար: