«ՄամաՍյու»` բարեգործական հիմնադրամը նոյեմբերի -14-ին, ժամը 19:00-ին` Երևանի Հ.Թումանյանի անվ. Տիկնիկային Թատրոնում կազմակերպում է «Rock for Life 2» խորագիրը կրող` բարեգործական ռոք-համերգը:
Հայկական հանրահայտ «The beautified project», «Reincarnacia», «Dogma», «EmpyRay» ռոք-խմբերի մասնակցությամբ տեղի կունենա թվով երկրորդ բարեգործական համերգը:
Հիմնադրամի ներկայացուցիչները Հայաստանում և արտասահմանում փորձում են օժանդակել հիմնադրամի հիմնադիր Սուսաննա Սեպետչյանի մայրիկին կրծքագեղձի քաղցկեղից բուժվելու համար:
Համերգի նպատակն է գումար հավաքել` գնելու ևս մեկ սրվակ դեղորայք` բուժման համար: 18 սրվակ «Հերցեպտին» դեղորայքից 3-ի համար գումարն արդեն հավաքվել է նախորդ միջոցառումներից` ընթրիքներ Փարիզում և Նյու-Յորքում, համերգներ` «Դի-Ջեյները կյանքի համար», «Ժողովրդական երաժշտությունը կյանքի համար», «Ռոքը կյանքի համար», ցուցահանդես-վաճառքներ, որոնց արդյունքում հավաքվել է 10000 դոլար (1 սրվակ «Հերցեպտին»-ն արժե 3000 դոլար):