Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին հինգշաբթի հանդիպել է ռուսաստանյան ընդդիմադիր գործիչ, շախմատիստ Գարի Կասպարովի հետ, որին առաջարկել է ստանձնել Վրաստանում շախմատի դասավանդման ծրագրի ղեկավարի պաշտոնը, հայտնում է «Նովոստի-Գրուզիան»:
Սահակաշվիլին և Կասպարովը քննարկել են դպրոցում «շախմատ» առարկան մտցնելու Վրաստանի նախագահի նոր նախաձեռնությունը:
«Մենք շատ կարևոր փուլում ենք գտնվում, որովհետև շախմատի դասավանդումը կրթական ծրագրի մեջ ընդգրկելու նախաձեռնությունը սկսում է տարածվել ողջ աշխարհում, և կարևոր է հասկանալ, որ շախմատը պարզապես սպորտ չէ, այն մաքուր կրթական առարկա է»,- հայտարարել է Կասպարովը: