հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Օդի աղտոտվածության վիճակի բարելավումը Հայաստանում կապում են լավ բենզինի հետ

Օդի աղտոտվածության վիճակի բարելավումը Հայաստանում կապում են լավ բենզինի հետ

Հայաստանում նկատվում է արտանետումների հետ կապված օդի աղտոտվածության մակարդակի վիճակի բարելավում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարել է ՀՀ բնապահպանության նախարարության մթնոլորտային օդի պահպանության բաժնի պետ Մարտիրոս Ծառուկյանը` ներկայացնելով իրենց կողմից կատարված մոնիտորինգի արդյունքները:

«Մոնիտորինգի տվյալներով, եթե նկատի ունենանք, որ աղտոտվածության հիմնական խնդիրը ավտոտրանսպորտն է, ապա ինչի՞ հետ դա կարելի է կապել: Դա կարելի է կապել բենզինի որակի լավացման հետ, որվհետև արտանետումների հիմնական պատճառը դա բենզին որակն է և ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական  պայմանները:  Ծծմբի պարունակությունը 2006 թվականին կրճատվեց երեք անգամ` 150-ից դարձավ 50, և 2010 հունվարի մեկից 50-ից դարձավ 10: Մոնիտորինգի վերջին տվյալներով` այսօրվա դրությամբ Երևանում ունենք երկու նյութերով արտանետումների գերազանցում` դա փոշին է և գետնամերձ օզոնը:  Դա աղոտոտվածության մի հավաքական ցուցանիշ է, որը առաջանում մի քանի նյութերի առկայության և արեգակնային ճառագայթների ինտենսիվ ճառագայթման արդյունքում և համարվում է հավաքական ցուցանիշ աղտոտվածության», – ասել է Մարտիրոս Ծառուկյանը:

Նա նաև նշել է, որ փոշու կոնցենտրացիայի թույլատրելի սահմանը Երևանում մոտավորապես 1.8 անգամ է գերզանցվում, իսկ գետնամերձ օզոնը` 1,5 անգամ:

Բնապահպանության նախարարությունը ներկայացուցիչը նաև տեղեկացրել է, որ Հայաստանն առաջին երկրներից էր, որ արգելեց կապարացված բենզինի ներկրումը, ինչը բացառեց կապարի արտանետումները: Հայաստանում նաև արգելեց առանց չեզոքացուցիչների մեքենաների ներմուծումը:

Խոսելով կանաչ տարածքների մասին` Ծառուկյանն ասել է, որ  դրանք կարող են զսպել փոշու արտանետումները մթնոլորտ, բայց  ֆիլտրի էֆեկտ չեն կարող ունենալ: Նրա խոսքով` շատ ցանկալի կլիներ, որ կանաչ տարածքները շատ լինեին Հայաստանում: