Առաջիկա նախագահական ընտրություններին համատեքստում Անկարայի կառավարությունը կոչ է անում ֆրանսիացի քաղաքական գործիչներին, այդ թվում` նախագահ Նիկոլա Սարկոզիին և սոցիալիստների թեկնածու Ֆրանսուա Օլանդին, չօգտագործել Թուրքիան որպես գործիք իրենց քարոզարշավների համար` «շահարկելով հայերի «ցեղասպանությունը»», գրում է Hürriyet Daily News-ը:
Փարիզում Թուրքիայի դեսպան Թահսին Բուրչուօղլուն Ֆրանսիայի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Ժան Դավիդ Լևիտեի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Թուրքիան մտահոգված է Սարկոզիի դիտարկումներով:
Բուրչուօղլուն նամակ է հղել Օլանդին` կոչ անելով խուսափել Թուրքիային ամենօրյա ներքին քաղաքական խնդիր սարքել այն բանից հետո, երբ սոցիալիստ առաջատար թեկնածուն խոսք էր տվել հայ համայնքին կրկին ճանաչել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեորեն հետապնդելի համարելու մասին օրենքը:
«Այս հաղորդագրությունը ոչ միայն Սարկոզիին է ուղղված, այլև ողջ ֆրանսիական քաղաքական վերնախավինՄենք ընդգծեցինք, որ նմանատիպ հռետորությունը մեր երկկողմանի հարաբերությունների խաթարումից բացի, որևէ այլ բանի չի ծառայում: Մենք ցանկանում ենք զարգացնել մեր հարաբերությունները, սակայն նմանատիպ հայտարարությունները ի օգուտ այս նպատակի չեն գործում»,- Hürriyet Daily News-ի հետ զրույցում հայտնել է թուրք դիվանագետը: