Մակեդոնիայի ընտրանու նկատմամբ տարած հաղթանակի համար Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի անդամներից յուրաքանչյուրը ստացել է 20 հազար ԱՄՆ դոլար պարգևավճար: Այս մասին իր այսօրվա համարում գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
Թերթի ներկայացմամբ, հավաքականի կիսապաշտպան Հենրիխ ՄԽիթարյանն իր գումարից 5 հազար դոլար է հատկացրել Ավանի ակադեմիայի աշխատակիցներին` պահակից մինչև տնօրեն:
«Այս մասին պատմեց ակադեմիայի աշխատակիցներից մեկը, որը հատուկ ցանկանում էր շեշտել Մխիթարյանի արարքը: 22-ամյա Հենրիխն իր շնորհակալությունն է հայտնել այն մարդկանց, ովքեր գիշեր-ցերեկ ամեն ինչ անում են, ստեղծում են բոլոր պայմանները մեր թիմի ֆուտբոլիստների համար ու դա անում են ջերմորեն` հավատալով մեր թիմի հնարավորություններին», – գրում է «Հայկական ժամանակը»: