Home / Հայաստան / «Սվիստոկդ չորանա, Գոնսալես». ով է հասցրել հայհոյել իսպանացի մրցավարին

«Սվիստոկդ չորանա, Գոնսալես». ով է հասցրել հայհոյել իսպանացի մրցավարին

Facebook սոցիալական ցանցում «Իսկ դուք հասցրե՞լ եք հայհոյել Իտուրալդե Գոնսալեսին» իրադարձության էջ է բացվել, որի մասնակիցները մեկնաբանություններ են թողնում նախօրեին Իռլանդիա-Հայաստան խաղի մրցավարի որոշման վերաբերյալ: Հիշեցնենք, որ «Եվրո-2012»-ի ընտրական փուլի շրջանակներում անցկացվող հանդիպման ժամանակ իսպանացի մրցավար  Իտուրալդե Գոնսալեսը ձեռքով խաղի համար կարմիր քարտ ցույց տվեց մեր թիմի փորձառու դարպասապահ Ռոման Բերեզովսկուն, մինչդեռ մի քանի վայրկյան դրանից առաջ ձեռքով էր խաղացել մրցակցի հարձակվողը:

Օգտատերերի մեկն անգամ բանաստեղծություն է «նվիրել» Գոնսալեսին:

«Ե՛վըս երկու բառ ասել ըստ հարկի`

Նախ ձե՛զ դիմելով,

Իմ մեծապատի՞վ սուդիա Գոնսալես:

Մեր ձեռքով սարքված

Իրերն իրավունք ունե՜ն իշխելու,

Բայց ո՛չ մեզ վրա: տրյապկաաաաաաաաաաաա»,- գրել է Օֆելյա Սամվելյանը:

Իսկ Դավիթ Սահակայնցն էլ Սողոմոն Թեհլերյանին է օգնության կանչում, հավանաբար, Գոնսալեսի վերջը տալու համար: Մեկ այլ օգտատեր էլ`Վահագն Հարությունյանը, «անիծում է» մրցավարին հետևյալ բառերով`«Սվիստոկդ չորանա, Գոնսալես»:

 

 

 

 

 

 

 

 

Լուսանկարը` Գերման Ավագյանի

Ի դեպ, այսօր ավելի վաղ Facebook-ում մեկ այլ խումբ էր բացվել, որի մասնակիցները պահանջում են վերախաղարկել Իռլանդիա-Հայաստան խաղը` վկայակոչելով այն փաստը, որ մրցավարի սխալ որոշման պատճառով Հայաստանը զրկվեց փլեյ-օֆում խաղալու հնարավորությունից:

Օգտատեր Դավիթ Հովհաննիսյանը գրում է. «Խաղերը, որտեղ մրցավարի սխալը ազդում է հանդիպման արդյունքի վրա, պետք է վերախաղարկվեն: Եվ մրցավարը պետք է որոշակի տույժի ենթարկվի: Առանց սրա միշտ որոշ մրցավարներ իրենց սև դերը կխաղան մրցումներում և Ազնիվ Խաղի դեմ: Նշանակություն չունի, ՈՒԵՖԱ-ն կվերախաղարկի այս հանդիպումը թե ոչ, ավելի կարևոր է այն, որ ցույց տանք, որ թույլ չենք տա նման վերաբերմունք և կողմնապահություն մեր թիմի նկատմամբ»: