Այսօր Հայաստանում մեկնարկում է հերթական մարդահամարը, որը կտևի մինչև հոկտեմբերի 21-ը:
Տեղեկացնենք, որ մարդահամարի տեղամասային հաշվարարը տան դուռը թակելիս պետք է ներկայացնի վկայական, իսկ եթե, ամեն դեպքում, տանտերը խուսափի անծանոթի առջև բացել դուռը, կարող է հրավիրել ոստիկանության աշխատակից` տեղում հավաստիանալու համար` հաշվարարի ով լինելու մասին:
2011թ. մարդահամարի տվյալների հավաքագրման համար նշանակվել են մարդահամարի տեղամասերի 364 վարիչներ և օգնականներ, 2425 հրահանգիչ-հսկիչներ և 12 124 հաշվարարներ։ Ինչպես նաև մարդահամարի նպատակով մարզերում և Երևանում տրամադրվել են ժամանակավոր աշխատասենյակներ։
2011թ. մարդահամարը ֆինանսական տեսանկյունից 2,5 մլրդ դրամ կարժենա: